«Ոչ մի բան չենք պահելու, բայց նենց հարցեր կան, որ մարդու պատիվը սարքել են եսիմ ինչ, ինչեր ասես հորինել են, մենք ոչ մի ձև չենք արձագանքել՝ հույս ունենալով, որ հանրությունը կիմանա իրականության դատավարությունը»,- ասաց մեղադրյալը։
Արման Թամրազյանը տեղեկացրեց, որ Սևակ Աբրահամյանի ամբողջ ընտանիքը Լեռնային Ղարաբաղից բռնագաղթվել է։
Ադրբեջանի զինված ուժերն առաջիկա ժամերի ընթացքում ճեղքել են պաշտպանության շրջանի ձախաթևյան մի շարք, մասնավորապես՝ 107, 136 մարտական դիրքերի առաջին խրամատը, 150-164 մարտական դիրքերի, «Գառնի», «Սիս», «Մուշ» հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը։
Մեղսագրված արարքում որպես հետևանք նշվել է, որ հոկտեմբերի 2-ին հակառակորդը մխրճվել է և գրավել Թալիշ, Մատաղիս գյուղերը։
«Մեղադրում են, ասում են՝ հակառակորդը հարձակվել է, Թալիշն ու Մատաղիսը տվել ես հակառակորդին, քո պատճառով են գրավել։ Հիմա կարևող ա էս մարտական հրամանի մեջ մարտական խնդիր է տրված, որ եթե հակառակորդը հարձակվի, դու Թալիշն ու Մատաղիսը կթողնես, կնահանջես»։
«Ես պրոբլեմ չունեմ կալանավայրում մնալու։ Հարցն այն ա՝ ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը, թե՞ չէ, էդ ես կասկածում եմ։ Իմ առողջությունը թույլ չի տալիս»։
ևակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։